Հալեպում ռմբակոծությունից տուժածների թիվը գերազանցել է 60-ը
Մերձավոր Արևելք
Հալեպի տարբեր թաղամասերում ապրիլի 17-ի ռմբակոծության հետևանքով 7 մարդ զոհվել է, այդ թվում՝ 2 երեխա, ևս 30-ը՝ վիրավորվել: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, զինյալները հարձակումներ են իրականացնում Սուլեյմանիե, Միդան, Մայսալուն բնակելի թաղամասերի վրա: Վիրավորներից մի քանիսը ծանր վիճակում են:
Աղիոլ թաղամասում պայթեցվել է զինյալների նստավայրը, երբ զինյալները փորձել են մուտք գործել Սեքենեթ Հանանու թաղամաս:
Լիբանանյան «Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է, որ 7 մարդ է զոհվել, ավելի քան 60-ը վիրավորվել են Հալեպի արևմտյան թաղամասերում ռմբակոծության հետևանքով:
«Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ, սիրիական բանակի և ազատ բանակի միջև թեժ մարտեր են ընթանում Ռաշիդին թաղամասի Հիքմա դպրոցի շրջակայքում: Աղբյուրը հայտնում է, որ, Սիրիայի ռազմաօդային ուժերը շարունակում են վառվող նյութերով ռմբակոծոթյուննեըը Հալեպի տարբեր թաղամասերում:
ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 80-ը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան