Սիրիայի նախագահը ստորագրել է Սահմանադրության նոր նախագիծը
Մերձավոր Արևելք
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ստորագրել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որին կիրակի օրը անցկացված սահմանադրական հանրաքվեի ժամանակ կողմ էր քվեարկել ընտրողների 89%–ը։ Այս մասին հաղորդում է BBC Russian-ը՝ հղում անելով Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությանը։
Սահմանադրության փոփոխությունների համաձայն՝վերանում է «Բաաս» (Վերածնունդ) իշխող կուսակցության ղեկավար դերը և քաղաքական կուսակցությունները ազատ գրանցվելու հնարավորություն են ստանում, ինչպես նաև սահմանափակվում է նախագահի՝ երկկու ժամկետից ավել ընտրվելու հնարավորությունը։
Սահմանադրության փոփոխված տարբերակն ուժի մեջ է մտնելու Al-Jarida al-rasmiyya սիրիական թերթում պաշտոնապես հրապարակվելու պահից։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)