«Կառավարության բակ գերմանամուկ բերած ակտիվիստի շենքի մոտ ոստիկաններ են հավաքվել»
Բլոգոսֆերա
Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՇՏԱՊ...
Այս պահին ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանի բնակարանի մոտ ոստիկանության աշխատակիցներ են: Րոպեներ առաջ ազատամարտիկը ահազանգել է,որ ողջ շենքի տարածքում ոստիկանական մեքենաներ են ու աշխատակիցներ: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան նա կառավարության մոտ լեզվակռվի էր բռնվել նամակների և դիմում բողոքների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ: Այնուհետև պայուսակից հանելով կառավարության մոտ բաց էր թողել կատու և գերմանամուկ: Նշենք, որ Սուսաննա Մարգարյանը բնակվում է Բագրատունյաց 22, 97 ա հասցեում:
Ո՞ւր ենք հասել, հայ ժողովուրդ: Միայն մի բան,«ՈՂԲԱՄ ՔԵԶ, ՈՎ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու