Գիրքը, սահմանադրական իրավունքն ու ադրբեջանական մոտեցումը
Հասարակություն
Հայաստան մտնող ոչ մի հեռախոսի մեջ տեղադրված չէ մի ծրագիր, որը թույլ կտար հայերեն լեզվով հաղորդագրություններ ուղարկել և կարդալ համացանցի հայալեզու կայքերը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Անտարես» հրատարակչատան տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով. «Մեր երկրում պետական լեզուն հայերենն է, և ես ուզում եմ հաղորդակցվել հայերենով: Բայց եթե իմ հեռախոսը հնարավորություն ունենա հայերեն լեզվով հաղորդագրություն գրել և ուղարկել, ապա միևնույնն է՝ շատերն այն չեն կարողանա կարդալ, որովհետև իմ սադմանադրական իրավունքը խաթարված է: Դրա վառ օրինակ է, երբ ամեն տարի հունվարի 6-ին Մայր Աթոռից լատինատառ շնորհավորանքներ ենք ստանում»։
ՀՀ կառավարությունը որոշել է, ըստ 2011-ի դեկտեմբերին ընդունված «Ավելացած արժեքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի», գրքի գնին ավելացնել նաև ավելացված արժեքի հարկը, ինչի հետևանքով գիրքը կթանկանա 20 տոկոսով:
«Մենք մտածում էինք, որ կապված 2012-ին Երևանը Գրքի մայրաքաղաք հռչակելու հետ՝ այս օրինագիծը կհանեն, մինչդեռ ոչ միայն այդ չարվեց, այլև' իրենք իսկ խճճվել են օրենքում»,- ասաց ասուլիսի մյուս բանախոս, արձակագիր Արամ Պաչյանն՝ ընդծելով, որ այս պահին անհնար է մտածել գիրքը ընթերցողին մոտեցնելու քայլերի մասին: Օրենքի կիրառումից տուժում են և' ընթերցողները, և' գրողները, և' հրատարակիչներն ու գրախանութները:
Գրողները, հրատարակիչները և բոլոր նրանք, ովքեր միավորվել են Facebook սոցիալական ցանցի «Դեմ ենք գրքի թանկացմանը» խմբում, մի շարք նախաձեռնություններով են հանդես գալու:
«Պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ մեզ խոստացել է, որ խորհրդարանում լսումներ, քննարկումներ կկազմակերպի, ինչին կարող են մասնակցել նաև ոլորտի ներկայացուցիչները' գրողները, հրատարակիչները»,- տեղեկացրեց Պաչյանը:
Արմեն Մարտիրոսյանն էլ ավելացրեց, որ իրենք հանդիպել են Ֆինանսների նախարարության աշխատակիցների հետ, որոնք 15 օրում խոստացել են խնդրո առնչությամբ պարզաբանումներ տալ:
«Մի շարք զարգացած երկրներում գիրքը համարվելով հոգևոր ու մշակութային արժեք։ Կան երկրներ, որտեղ 7 տոկոս հարկ է վճարվում։ Միայն Ադրբեջանում և Բելառուսում է, որ գրքի ավելացված արժեքի հարկը 20 տոկոս է: Ինչու՞ մեր պետությունը պետք է ունենա ադրբեջանական մոտեցում»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը