Լուսանկարչական ցուցահանդես` «Գենդերը և կյանքի մտապատկերները»
Հասարակություն
2012 թ. մարտի 5-ին` ժամը 15:00, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) հրավիրում է մասնակցելու Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում կայանալիք Գենդերային շաբաթվա շրջանակներում կազմակերպվող լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը: Ցուցահանդեսը կրում է «Գենդերը և կյանքի մտապատկերները» խորագիրը. կներկայացվեն արհեստավարժ, ինչպես նաև սիրողական լուսանկարիչների աշխատանքներ:
Ցուցահանդեսը նկարիչների միության ցուցասրահում գործելու է մինչև մարտի 9-ը` ժամը 18:00: Ներկայացված լավագույն երեք լուսանկարները կընտրվեն մասնագիտական ժյուրիի կողմից և վերջիններիս հեղինակները կարժանան մրցանակի կազմակերպվող պաշտոնական բացման միջոցառման ժամանակ:
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը հրավիրում է նաև մասնակցելու գենդերային խնդիրների վերաբերյալ ռեժիսոր Մարիամ Օհանյանի հեղինակած ֆիլմերի ցուցադրություն-քննարկմանը, որին մասնակցում է նաև հեղինակը: Կցուցադրվեն «Ձայներ», «Լռության տարածքը» և «Մենախոսությունից երկխոսություն» հայերեն ֆիլմերը՝ անգլերեն լուսագրերով. ընդհանուր տևողությունը՝ 50 րոպե:
Ցուցադրությունը տեղի կունենա Նաիրի կինոթատրոնում մարտի 9-ին՝ ժամը 17:00:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում