«Հետքը» դատի է տվել ընդդիմադիր կայքին. բարի գալուստ այն բոստանը, որտեղ ինքներդ նետեցիք առաջին քարերը
Բլոգոսֆերա
Հրայր Մամիկոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հետաքրքիր զուգադիպությամբ իմացա, որ hetq.am ընդդիմադիր համարում ունեցող կայքը դատի է տվել pressident.am բացահայտ ընդդիմադիր էլեկտրոնային լրատվամիջոցին' նյութերի անբարեխիղճ օգտագործման մեղադրանքով: Սա այն դեպքում, երբ օրեր առաջ կայքերից մեկի սխալմամբ կամ հակերային հարձակման հետևանքով մասսայականացված ինֆորմացիան խիստ բարեխիղճ կերպով, որպես Հետք-ի սեփական լրատվություն, հայտնվեց կայքում, որից հետո սույն լրատվամիջոցի խիստ «բարեխիղճ» խմբագիրը ստիպված էր կցկտուր պատճառաբանություններով փոխել հրապարակված տեքստը: Այսինքն ինչ է ստացվում, բարեխիղճ լրատվամիջոցը ա՞յն է, ով կարողանում է, կներեք արտահայտությանս, համոզիչ «կռուտիտ» լինել ուրիշի աշխատանքը յուրացնելու դեպքում, իսկ ով սխալվել է և սույն «բարեխիղճին» պատշաճ հղում չի տալիս' դատ ու դատաստանի առա՞ջ է կանգնում:
Տարիներ շարունակ լրատվական դաշտում խնդիրները լուծվել են փոխադարձ հարգանքի և քննարկումների միջոցով: Հիմա հայտնվել է մի այր, որ դատի է տալիս երկու լրատվամիջոցի' pressident.am-ին և 1in.am-ին և բառացիորեն օրեր անց բարեխղճորեն ցրում է մեկ այլ գործընկերոջ նյութը: Սա ոչ այլ ինչ, քան աչքակապություն և դաշտում արատավոր վարքագիծ ներմուծելու փորձ չես կարող կոչել:
Ի՞նչ է, Էդիկ Բաղդասարյանը այդ մի քանի կոպեկներով է մտադիր լրատվամիջոց պահել: Այն դեպքում, երբ դատի է տրվել նորաստեղծ մի կայք, որի նորաթուխ ադմինիստրատորները կարող էի ն և սխալվել, ունենալ թերացումներ: Մարդիկ, չէ՞ որ սխալների վրա են սովորում: Փոխանակ օգնելու, որ կայանան դաշտում հատուկենտ անկախ, ընդդիմադիր լրատվամիջոցները, փորձում եք հոշոտե՞լ: Ո՞ւմ ջրաղացին ես ջուր լցնում, Էդիկ: Թե՞ ֆինանսավորողներդ հրաժարվել են քեզանից: Չար ու բարի լեզուները բազմաթիվ բարերարների անուններ են նշում, որոնք նպաստել են «անկախ», «օբյեկտիվ», «հետաքննող» լրատվության փարթամացմանը: Լրատվամիջոցների համերաշխություննը թույլ չի տվել հետաքննել «հետաքննողների» իրական կերպարը: Բայց, հավանաբար, ժամանակն է իրերը իրենց անուններով կոչելու...
Բարեխղճվեք, հետո բարեխղճություն պահանջեք: Եթե ոչ' բարի գալուստ այն բոստանը, որտեղ ինքներդ նետեցիք առաջին քարերը...
Հրայր Մամիկոնյան


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու