«Բաց նամակ Ա. Աշոտյանին և Տ. Մարգարյանին. «Թախանձագին խնդրում եմ ձեզ անձամբ զբաղվել թիվ 71 դպրոցի երկարատև կոնֆլիկտով»»
Բլոգոսֆերա
Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բաց նամակ ԿԳ նախարար պրն. Ա. Աշոտյանին և Երևան քաղաքի քաղաքապետ պրն. Տարոն Մարգարյանին
Պարոնայք Կ.Գ. նախարար և քաղաքապետ (քանզի դպրոցն այսօր պատկանում է ոչ թե նախարարությանը այլ քաղաքապետարանին ), ես թախանձագին խնդրում եմ ձեզ անձամբ զբաղվել Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի երկարատև կոնֆլիկտով, քանզի արդեն այն շահարկվում է տարբեր ուժերի կողմից, իսկ դա հղի է մի շարք վտանգներով : Հաշվի առնելով երեխաների հոգեբանական վիճակը, դպրոցի խաթարված առօրյան , դպրոցի անբասիր հեղինակությունը սասանող տարբեր նյութերը՝ որպես այդ դպրոցի երկու աշակերտների ծնող՝ խնդրում եմ անհապաղ, անձամբ զբաղվել և շուտափույթ լուծում տալ հարցին : Խնդրում եմ ոչ թե այնտեղ ուղարկել կրթության վարչությանը կամ այլ ենթակառույցի, այլ անձամբ հետևել ...
Լուծման ընթացքում խնդրում եմ հաշվի առնել երեխային , ինչպես նաև ուսուցիչներին չցավեցնելու հանգամանքը : Ամեն լրատվամիջոց ու ամեն մի ուժ իր ցանկացած և ճոխացրած տարբերակով շահարկում է հարցը՝ մոռանալով, որ հարցը դեռ ձևավորման տարիքում գտնվող երեխաների մասին է, որոնք մեր վաղվա օրն են : Այս ամենից խուսափելու լավագույն տարբերակը ձեր միջամտությունը կարող է լինել :
Հարգանքներով»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու