Wikileaks-ի գաղտնազերծված փաստաթղթերում նշվում է Բեն Լադենի գաղտնի կապերի մասին
Աշխարհ
ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության «ստվերային կառույց» համարվող, տեղեկությունների հավաքագրմամբ և դրանց հետազոտությամբ զբաղվող Stratfor ընկերության Wikileaks–ի կողմից գաղտնազերծված փաստաթղթերում նշվում են անցյալ տարի ամերիկացի զինվորների կողմից սպանված «աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա Բեն Լադենի գաղտնի կապերի մասին։
Ըստ այդ փաստաթղթերի՝ «Ալ Կաիդայի» ղեկավարը Պակիստանում թաքնվելու տարիներին պարբերաբար կապ է ունեցել այդ երկրի ռազմական հետախուզության բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ։ Հայտնի է, որ Բեն Լադենը սպանվել է ամերիկացի զինվորների կողմից 2011–ին Պակիստանի Աբոտաբադ քաղաքում։
Համաձայն հրապարակված փաստաթղթերի՝ Բեն Լադենի հայտնաբերման և վերացման նպատակով կազմակերպված հատուկ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Պակիստանի հետախուզության առնվազն 12 աշխատակիցներ նախապես տեղյակ են եղել միջազգային ահաբեկիչի գտնվելու վայրի մասին, հաղորդում է NEWS.ru–ն։ Վերլուծաբաններից մեկի նամակում նշվում է, որ պակիստանյան անանուն բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ արդեն հաստատված է այդ տեղեկությունը և այժմ ԱՄՆ–ը կարող է դա օգտագործել պաշտոնական Իսլամաբադի հետ բանակցություններում։
Պակիստանի իշխանությունները բազմիցս մերժել են ԱՄՆ–ի կողմից հնչած մեղադրանքները, որ 2006–ից Բեն Լադենը թաքնվում է այդ երկրի մայրաքաղաքի մոտ գտնվող Աբոտաբադ բնակավայրում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ