«Մաշված գործիքներ ու քաղաքական փալասներ կան, որ սկսել են վայրահաչել ՕԵԿ-ի դեմ». Հեղինե Բիշարյան
Բլոգոսֆերա
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՕԵԿ-ի` կոալիցիային մաս չկազմելու քաղաքական խորհրդի որոշումից հետո, հայրենի քաղաքական դաշտի որոշ հատված հետաքրքիր ակտիվություն է ցուցաբերում: Հետաքրքիր այն իմաստով, որ ինչքան ժանգոտած, ժամկետնանց, ոտքի տակ մաշված գործիքներ ու քաղաքական փալասներ կան սկսել են վայրահաչել ՕԵԿ-ի դեմ:
Մարդ-կուսակցությունները, դեղին մամուլը, առանձին իբր քաղաքագետներ ու վերլուծաբաններ, որոնց համար դաշտ է բացվել ևս մեկ անգամ հիշեցնելու իրենց մասին, մեջները կուտակված թույնն ու մաղձը խրոխտ դուրս են հանում: Հասկանում եմ ձեր անհանգստությունը, ձեր` քաղաքականության մեջ կենդանության նշաններ ցույց տալու ձգտումը, բայց… Հայտնի խոսք կա. «կա քարերը հավաքելու և կա քարերը նետելու ժամանակը»:
Երբեք չենք խորշել առողջ քննադատությունից, բայց առողջ, կառուցողական, սակայն, երբ անցնում են քաղաքական ու բարոյական էթիկայի սահմանները, ապա... Ասելիքս հետևյալն է` բոլոր նրանց, ովքեր հիմա ակտիվացել են ու անցնում են չափերը' առանձին-առանձին անդրադառնալու եմ…»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու