Փողոցն է ստիպում, որպեսզի ցուցարարների մոտ իջնեն նախարարներ, վարչապետներ և նախագահներ
Բլոգոսֆերա
Վախթանգ Սիրադեղյան (Vakhtang Siradeghyan) իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Եթե չեմ սխալվում 20-րդ դարի ամերիկյան առաջնակարգ սոցիոլոգ Պոլ Լազարսֆելդն է 60-ականներին ուշադրություն դարձրել հանրային ակցիաների քչությանը, եթե բացառենք սևամորթների պայքարն իրենց իրավունքների համար: Անմիջապես ուսումնասիրություն է կատարվել և պարզվել է, որ ԱՄՆ քաղաքացիները արտաքինից են հանգիստ, սակայն լուրջ երևույթների դեպքում, որոնք վտանգի տակ կդնեին իրենց տնտեսական իրավիճակը և կամ քաղաքական ազատությունները, դուրս կգան փողոց: Այնպես որ, փողոցն այն տեղն է, որի «լեզուն» ամենից լավ է հասկացվում իշխանությունների կողմից՝ լինի դա ազատ Ամերիկայում և թե կիսաազատ Հայաստանում: Փողոցն է ստիպում, որպեսզի ցուցարարների մոտ իջնեն/գան նախարարներ, վարչապետներ և նույնիսկ նախագահներ: Այլ տարբերակ ուղղակի չկա»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու