«Քաղաքականապես ՀՀԿ-ականներին օտար վարչապետը որևէ վստահություն չէր վայելում կուսակցությունում»
Բլոգոսֆերա
Վախթանգ Սիրադեղյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Քանի որ չեն դադարում ապագա հուժկու` հարյուր-հազարանոց հանրահավաքների վկայակոչումները վարչապետի պաշտոնանկության առումով մի վերջին անգամ էլ անդրադառնամ տվյալ թեմային ու փակեմ այն: Վարչապետին մինչ այդ «աչքի լույսի պես պահող» նախագահը զոհաբերեց նրան, երբ վերջինիս վարկանիշը ցածր էր զրոյական նիշից: 2009-ի տնտեսության անկմանը հետևած աճերը ցածր էին` եթե չասենք, որ վիրտուալ էին դոլարային հաշվարկով: Ճիշտ այնպես, ինչպես Դիլիջանի տարածարջանային ֆինանսական կենտրոնը, Գյումրու նավահանգիստն ու տեխնոպարկը, Ջերմուկը և «գերազանցության այլ կենտրոնները»:
Իսկ ոչ վիրտուալ, այսինքն` ծախս պահանջող ծրագրերից էլ կարող ենք հիշել բիոզուգարանների, հատկապես դրա երևանյան օրինակի անփառունակ պատմությունը: Բարոյական, նաև ֆինանսական ծախսերի առումով դրան կարող ենք հավելել գոլ ջրով կովի կուրծ լվալու մասին դասախոսությունը, ինչպես նաև հարբած ելույթ ունենալը: Այդ ամենին վերջակետ դրեց «Դեմ.եմ|» շարժման հուժկու թափը, ինչն ի վիճակի չեղավ որևէ ձևով խոչընդոտել Տիգրան Սարգսյանը: Քաղաքականապես էլ հհկականներին օտար մնացած վարչապետը չէր վայելում որևէ վստահություն կուսակցությունում, որպեսզի կուսակցությունը որևէ ձևով սատարեր նրան: Նման անձին պաշտոնանկ անելը ոչ թե պարտադիր պայման էր, այլ կենսական անհրաժեշտություն, ինչը և կատարվեց: Եվ եթե այդ պաշտոնանկությունը մեծ հաղթանակ է «ոչիշխանակաների» տեսակետից և նրանց համար, ապա շնորհավորում եմ իրեց և ցանկանում եմ հետագա նմանօրինակ բեղուն գործունեություն»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու