«Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի» երկլեզու կատալոգի շնորհանդես
Գիտություն և Մշակույթ
Այսօր, ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունում կայացավ «Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի» հայերենով և իտալերենով հրատարակված կատալոգի շնորհանդեսը: Կատալոգի տպագրությունն իրականացրել են ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանում Իտալիայի դեսպանությունը: Գիրքն առաջին անգամ ներկայացվել է 2011 թ. դեկտեմբերի 14-ին Վենետիկում կայացած «Հայաստան, քաղաքակրթության դրոշմներ» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում: Այս մասին ասված է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Կատալոգում ընդգրկված են Նեապոլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում գտնվող 17-րդ դարի իտալացի հայտնի նկարիչ Լուկա Ջորդանոյի կողմից ստեղծված որմնանկարները, որոնց լուսանկարչական ցուցահանդեսը «Իտալերենի համաշխարհային 10-րդ շաբաթվա» շրջանակներում կայացել է 2010 թ. հոկտեմբերի 18-ին՝ ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունում: ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունում անցկացված «Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի» երկլեզու կատալոգի շնորհանդեսին մասնակցում էին և այն ներկայացրեցին ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Վերջիններս իրենց խոսքում անդրադարձ կատարեցին նաև երկու երկրների միջև հաջողությամբ ընթացող մշակութային համագործակցության այլ ոլորտներին ևս:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում