Թունիսի իշխանությունները պատրաստվում են ձերբակալել Յասեր Արաֆաթի կնոջը
Աշխարհ
Թունիսի իշխանությունները որոշում են կայացրել ձերբակալել Պաղեստինի առաջնորդ Յասեր Արաֆաթի կնոջը՝ Սուհի Արաֆաթին։
Այս մասին այսօր հաղորդել է France-Presse լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով այդ երկրի արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունը։ Սակայն մանրամասները դեռ չեն ասվում։ 2007 թվականի օգոստոսին Թունիսի նախագահ Բեն Ալին հրամանագիր էր ստորագրել Արաֆաթի կնոջը զրկել քաղաքացիությունից, որը նա ստացել էր 2006–ին։ Ըստ ԶԼՄ–ների տարածած լուրերի Արաֆաթի կինը Թունիսը լքելուց հետո, բնակվել է Մալթայում գտնվող իր տանը, որը Սուհի Արաֆաթին նվիրել էր Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ