Վարդան Պետրոսյանին արդարացնելը պատվի հարցն է
Բլոգոսֆերա
«Նախախորհրդարան»-ի անդամ Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարդան Պետրոսյանը ոչ միայն ազնիվ է, նա ազնվական է: Նա գիտեր իրեն արդարացնող ճշմարտությունը, բայց չէր ասում, սպասելով, որ այն ասեն զոհվածների ազգականները, որոնք նույնպես գիտեն ճշմարտությունը: Ազնվությունը ոչ թե ճշմարտություն ասելն է, այլ արդարություն պահպանելն է: Նա ինքն իրեն պատժել էր հանուն արդարության իր զգացմունքի, ի վնաս ճշմարտության, որը չէին ասում ուրիշ իմացողները: Ահա ինչով է ճշմարիտը տարբերվում արդարից, ահա ինչով է ազնիվը տարբերվում ազնվականից: Վարդան Պետրոսյանը իսկական Հայոց Ասպետ է, որն ասպետորեն է կրում անարդար իր պատիժը եւ չի էլ փորձում արդարանալ: Արդարացնել նրան' մեր պատվի հարցն է, այլապես մենք հաշտվելու ենք բանտարկված ասպետների երկրում ապրելու մղձավանջի հետ»:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ