Լիլիթ Հովհաննիսյանը` իրեն քննադատողներին. «Լռելը, կարծում եմ, ավելի գերադասելի է»
Բլոգոսֆերա
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքուքյան իր էջում գրառում է կատարել` պատասխանելով իր հասցեին հնչեցված քննադատություններին:
«Երեկ իմ շնորհավորական գրառման մեկնաբանություններում ոմանք փորձում էին սխալների ուղղում կատարել:
Սիրելինե'րս, կխնդրեմ՝ դիմացինին ուղղելուց և ինչ-որ բան սովորեցնելուց առաջ փորձե'ք համոզվել Ձեր իրավացի լինելու մեջ, այլապես լռելը, կարծում եմ, ավելի գերադասելի է:
Հ.Գ. Եթե գրառմանս հետ կապված կրկին հարցեր առաջանան,դիմեք մոտակա եկեղեցում ծառայող քահանային,նա Ձեզ ամեն բան մանրամասնորեն կբացատրի
ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ ՇԱՏ»:
Նշենք, որ երեկ երգչուհին իր էջում գրել էր. «Աշխարհի ամենագեղեցիկ տոնն է այսօր… ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ… ՄԵԶ և ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ»:
Երգչուհու գրառումը քննադատությունների էր արժանացել իր երկրպագուների կողմից:




















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու