Նույնասեռական ամերիկացի զինվորների կրքոտ համբույրը «պայթեցրել է» Facebook–ը
ԱՄՆ
Համացանցում կրկին հայտնվել են ամերիկյան բանակում զինծառայող նույնասեռականների լուսանկարներ, որոնք իրավունք են ստացել բացեիբաց արտահայտել իրենց սեռական կողմնորոշումը։ Լուսանկարում երևում է, թե ինչպես է ամերիկյան ծովային ուժերի զինծառայողը կրքոտ համբուրում իր զուգընկերոջը։ Այդ լուսանկարի տակ Facebook–ում 15 հազար մեկնաբանություններ են գրվել։
Այդ լուսանկարն առաջին անգամ համացանցում տեղադրվել է շաբաթ օրը, որին հետևած առաջին 12 ժամվա ընթացքում ավելի քան 650 մեկնաբանությունների է արժանացել։ Դիտողների մի մասը սուր քննադատությամբ է հանդես եկել, իսկ մի մասը՝ ըմբռնումով, հաղորդում է NEWSru–ն։
ԱՄՆ–ի բանակում սա առաջին դեպքը չէ, որ հրապարակայնորեն ցուցադրվում են նույնասեռականների լուսանկարներ, որոնք բացեիբաց արտահայտում են իրենց սեռական կողմնորոշումը։ Մոտ հինգ ամիս առաջ համացանցում նույնպես հայտնվել էին լուսանկարներ, որոնցում ակնհայտ երևում էր, որ համբուրվող լեսբուհիները ԱՄՆ–ի բանակի զինծառայողներ էին։
Հարկ է նշել, որ վերջին փոփոխությունների համաձայն սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները պահանջում են, որ ԱՄՆ–ի բանակն ընդունի նույնասեռականների ամուսնությունները և հարգի նրանց իրավունքներն ու ընձեռի մյուս զինծառայողների նման հավասար հնարավորություններ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)