Ծեծկռտուք Իրկուտսկում` հայերի եւ ադրբեջանցիների միջեւ
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկ քաղաքում հոկտեմբերի 30-ին խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ: ըստ «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի, միջադեպը տեղի է ունեցել փոքրիկ սրճարանում, որտեղ մի ադրբեջանցի սկսել է վիրավորական արտահայտություններ անել հայերի հետ նույն սեղանի շուրջ նստած ռուս տղամարդու հասցեին: Ականատեսների պնդմամբ' հայերը պաշտպանել են իրենց ռուս ընկերոջը:
Վեճը սկսվելուց որոշ ժամանակ անց սրճարանին են մոտեցել մի քանի մեքենաներ, եւ ծեծկռտուքը շարունակվել է: Մինչ ոստիկանների դեպքի վայր հասնելը, ծեծկռտուքի մասնակիցների մեծ մասը փախուստի է դիմել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)