«Գալուստին ԱԺ նախագահ նշանակելով՝ ի՞նչ ուղերձ եք հղում հասարակությանը»
Բլոգոսֆերա
Գոռ Հարութունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չեմ հասկանում՝ հանրապետականները կորցրե՞լ են դատելու ունակությունը, թե՞ մազոխիստ են: Գալուստին ԱԺ նախագահ նշանակելով՝ ի՞նչ ուղերձ եք հղում հասարակությանը: 2018 թվի ընտրություններին նրա՞ դեմքով եք ներկայանալու: Մի քիչ ձեր սեփական իմիջի վրա աշխատելու փոխարեն անում եք քայլեր, որով ժողովուրդն օրեցօր օտարվում է ձեզանից: Դրա փոխարեն ոճ փոխեք, աշխուժություն մտցրեք խորհրդարանում: Մտածեք, թե ինչպես եք արտաքին աշխարհում ներկայանալու Գալուստ Սահակյանով, որի ցինիզմը անգամ ներքին լսարանին է նյարդային լարման մեջ պահում, ինչ մնած միջազգային հարթակներում, որտեղից իր անհեթեթությունների համար նրան ուղղակի դուրս կշպրտեն:
Եթե հանրապետականը որոշել է 2018 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո լքել քաղաքական դաշտը, ապա Գալուստ Սահակյանը այդ առաքելությունը իրականացնելու համար իդեալական թեկնածու է:
Մի անգամ դերվիշի շորերով դուրս եկեք փողոց ու տվեք նրա անունը: Չեք հասցնի փախչել: Նախապես ձեռնարկեք անվտանգության աննախադեպ միջոցառումներ, ինչպես սիրում եք կրկնել ձեր պաշտոնական հաղորդագրություններում»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու