«Ժողովուրդ». Սամվել Թադևոսյանը համալրել է ՕԵԿ շարքերը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վերահսկիչ պալատի առաջին վարչության պետ Սամվել Թադևոսյանը համալրել է ՕԵԿ շարքերը: Ավելին, նա տեղ է գտնելու ՕԵԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ ՕԵԿ ցուցակում Թադևոսյանին հաջողվել է տեղ գրավել՝ շնորհիվ իր ֆինանսական կարողությունների: Բանն այն է, որ Թադևոսյանը թեև չերևացող, սակայն մեծահարուստ բիզնեսմեն է, նրան է պատկանում Հայաստան լամինանտ ներկրելու մենաշնորհը: Ու հիմա իր եկամուտների մի մասը նա ուղղելու է հարազատ կուսակցության գանձանակ: ՕԵԿ խոսնակ Սուսաննա Աբրահամյանն այս առնչությամբ ասել է, որ ՕԵԿ համամասնական ցուցակը դեռ չի քննարկվել: Ինչ վերաբերվում է Թադևոսյանին, ապա Աբրահամյանի խոսքերով՝ նա զբաղեցնում Է ՕԵԿ Արմավիրի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ