«Չորրորդ ինքնիշխանություն». Հովհաննես Շահինյանի հարցը փակված է
Հայկական Մամուլ
«ՉԻ» տեղեկություններով՝ Արաբկիրի թիվ 5 ընտրատարածքում առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում պատգամավոր է «նշանակվելու» գործարար Արտակ Սարգսյանը՝ «ՍԱՍ»–ի Արտակը։ Այստեղ ընտրապայքարի մեջ մտնելու ցանկություն էր հայտնել նաեւ ՀՀԿ–ական Հովհաննես Շահինյանը։ Սակայն վերջին օրերին Հովհաննես Շահինյանն իր մտերմների շրջապատում հայտարարել է, թե նախագահականում որոշվել է, որ այդ ընտրատարծքը «տրվելու» է Արտակ Սարգսյանին, ուստի՝ Շահինյանն աննպատակահարմար է համարել ձեռքբերված պայմանավորվածությունը խախտել եւ առաջադրվել այդ ընտրատարածքում։ Հիշեցնենք, որ «ՍԱՍ»–ի Արտակը այն գործարարներից է, որը մեկ գիշերվա ընթացքում իշխանության հրահանգով լքեց ՕԵԿ–ը։ Այնուհետեւ այս գործարարը համալրեց Տիգրան Կարապետյան կուսակցության շարքերը՝ հույս ունենալով, որ Կարապետիչի համամասնական ցուցակով կարող է հայտնվել խորհրդարանում։ Դեպքերն այն ընթացք ստացան, եւ Արտակ Սարգսյանին 2007 թվականին չհաջողվեց մանդատ ստանալ։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ