«Հայկական Ժամանակ». Միսակ Սարգսյանը լքել է Արթուր Բաղդասարյանին
Հայկական Մամուլ
«Մագդա» և «Սուզուկի» մեքենաներ Հայաստան ներկրող «Ռոյալ մոթորս» և «Թոփ մոթորս» ՍՊԸ-ների սեփականատեր, 37-ամյա գործարար Միսակ Սարգսյանը, որն «Օրինաց երկրի» Դավիթաշենի տարածքային կառույցի ղեկավարն էր, լքել է ՕԵԿ-ը:
Այս տեղեկությունը «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է ինքը՝ գործարարը: Ըստ թերթի աղբյուրների, գործարարը խիստ հիասթափվել է ՕԵԿ-ից և ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից, հասկացել է, թե իրականում ում հետ գործ ունի ու փորձել է կուսակցությունից հեռանալ հնարավորինս անաղմուկ:Իր քայլը «ՀԺ» թղթակցի հետ զրույցում Սարգսյանը բացատրել է այսպես.«Առողջական խնդիրներ ունեի»:Երբ զգացել է, որ ասածը հավատ չի ներշնչել, հավելել է.«Հասկացա, որ դա իմը չէ»: Թերթի աղբյուրները հայտնում են, որ կուսակցությունը լքողներ էլի կան, բայց առայժմ անուններ չեն նշում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ