«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցանկանում է առաջադրվել
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ փետրվարի 27-ին նախագահ Սերժ Սարգսյանի մոտ է գնացել ԱԺ նախկին նախագահ և ՀՀԿ շտաբի ներկա ղեկավար Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Աժ նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանը: Հայտնի է, որ Ջոնիկ Աբրահամյանը ցանկանում է առաջադրվել թիվ 17 ընտրատարածքում: Նախագահ Սարգսյանը չի ցանկանում խորհրդարան բերել իր եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, և կցանկանար, որ այդ սկզբունքը տարածվեր նաև Հովիկ Աբրահամյանի վրա, ով պատգամավոր կդառնա ՀՀԿ ցուցակով: Թերևս հենց այդ բնույթի էլ խոսակցություն է գնացել Սերժ Սարգսյանի մոտ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ