«Հրապարակ». Արայիկ և Արամայիս Գրիգորյանները հավատարիմ են մնացել ՀՅԴ-ին
Հայկական Մամուլ
Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանը թեև անկուսակցական է, սակայն նախորդ ընտրություններում պատգամավոր էր դարձել ՀՅԴ ցուցակով: Այս անգամ լուրեր էին շրջում, որ նրան առաջադրելու է ՀՀԿ-ն՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 18 ընտրատարածքում' Արարատից: Այս մասին անգամ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն է ասել: Սակայն երեկ «Հրապարակ»-ը հավաստի տեղեկություն է ստացել, որ Արայիկ Գրիգորյանին առաջադրելու է Դաշնակցությունը՝ նույն ընտրատարածքում: Իսկ նրա եղբայրը՝ Արամայիս Գրիգորյանը, ընդգրկվելու է ՀՅԴ ցուցակում: Ըստ երևույթին, ոմանք փորձել են «Ավշարի» սեփականատերերին մղել դեպի ՀՀԿ, սակայն Գրիգորյան եղբայրները հավատարիմ են մնացել ՀՅԴ-ին: Հիշեցնենք, որ Արամայիս Գրիգորյանը նաև ՀՅԴ քվոտայով գյուղատնտեսության նախարար է աշխատել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ