«Երկիր». Վատիկանը սկսել է իր արխիվի գաղտնի փաստաթղթերի հրապարակումը
Հայկական Մամուլ
Վատիկանը սկսել է իր արխիվներում պահվող գաղտնի փաստաթղթերի հրապարակումը: Դրանք հիմնականում 400-ամյա վաղեմության են ՝ սկսած 1621 թվականից: Ամենահին փաստաթուղթը թվագրում է 8-րդ դարով: Փաստաթղթերը ցուցադրվում են Կապիտոլական թանգարանում, ցուցադրությունը կտևի մինչև սեպտեմբեր: Վատիկանի գաղտնի արխիվի պրեֆեկտ, եպիսկոպոս Սերժիո Պագանոն հայտարարել է, որ հայերին վերաբերող փաստաթղթերը պարունակում են վկայություններ, թե ինչ դաժան կտտանքների են նրանք ենթարկվել Օսմանյան Թուրքիայում: Դեռևս 2011-ի ամռանը եպիսկոպոսը նշել էր, որ 1896-ին Հռոմի պապ Լևոն 13-րդը սուլթան Աբդուլ Համիդին կոչ էր արել գթասրտություն ցուցաբերել և դադարեցնել հայերի ցեղասպանությունը:
«Այդ փաստաթղթերը անասելի ցավ ու սարսափ են առաջացնում: Հայերի նկատմամբ թուրքերի իրագործած դաժանությունների մասին տեղեկությունը ինձ ստիպեցին ամաչել, որ մարդ եմ»,-ասել է եպիսկոպոսը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ