Պարզապես ժե՞ստ է. Տիգրան Քյոսայանը՝ Էրդողանի հայտարարության մասին
Բլոգոսֆերա
Մոսկվահայ կինոռեժիսոր, քլիփմեյքեր, պրոդյուսեր, հեռուստահաղորդավար Տիգրան Քյոսայանը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային ու գրել. «Այսօր 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Իմ նախնիները Կարսից փախչել են կոտորածից: Մեկուկես միլիոն տանջահար մարդիկ: Հավերժ ցավ...»:
Իսկ ահա երեկ հայազգի ճանաչված կինոռեժիսորն անդրադարձել է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն ու նկատել. «Կարծես թե առաջին անգամ է թուրք քաղաքական գործիչը՝ վարչապետի տեսքով, ցավակցություն հայտնում 1915-ի ցեղասպանության զոհերի հարազատներին: Պարզապես ժե՞ստ է»,- հարցրել է Քյոսայանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու