Ռոմնին հաղթել է Արիզոնայի և Միչիգանի փրայմերիզներում
ԱՄՆ
ԱՄՆ–ի Արիզոնա և Միչիգան նահանգներում անկացված նախագահական ընտրությունների նախնական քվեարկության արդյունքում հաղթանակ է տարել Հանրապետական կուսակցության թեկնածու Միտ Ռոմնին։
Ռոմնիի հիմնական մրցակից համարվում էր հանրապետական մյուս թեկնածու Ռիկ Սանտորումը։
Նրա կուսակից պահպանողականների մեծ մասը հաճախ քննադատում են Միտ Ռոմնիի «լիբերալ» առողջապահական բարեփոխումները, որոնք նա որդեգրել էր դեռ Մասաչուսեթսի նահանգապետ եղած ժամանակ։
Ի տարբերություն Միչիգանի, Արիզոնայում անցկացված նախընտրական պայքարը ոչ այնքան դժվար է անցել Ռոմնիի համար։ Այդ նահանգում նրա նախընտրական գովազդների և ցուցապաստառների համար ծախսվել է մոտ 4 միլիոն դոլար։
Նախօրեին կայացած փրայմերիզներում Ռոմնիի օգտին քվեարկել են նահանգային հանրապետականների 152 պատվիրաիկներ, իսկ հանրապետական մյուս թեկնածու Ռիք Սանտորումի օգտին՝ 72 պատվիրակներ։ Նախագահի հանրապետական թեկնածու դառնալու համար պահանջվում է, որ թեկնածուն ստանա 1144 պատվիրակների ձայնը, հաղորդում է BBC Russian–ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)