«Ժողովուրդ». Սամվել Կարապետյանը 120.000 դոլար կտրամադրի կրթական ծրագրերին
Հայկական Մամուլ
Երեկ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աշոտ Վարոսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Այն կնպաստի ՀՀ-ում, ԼՂՀ-ում և Ջավախքում կրթության բարելավմանը և արդիականացմանը: Հուշագրով տրամադրվելիք 120.000 ԱՄՆ դոլարից նախատեսվում է նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերել ոչ միայն ՀՀ, ԼՂՀ և Վրաստանի Սամցխե- Ջավախեթի նահանգի բուհերին, այլև հանրակրթական ուսումնական հաստատությունների լավագույն ուսուցիչներին: Ա.Աշոտյանի հավաստմամբ՝ նախարարությունն ուշադիր է լինելու, որպեսզի աջակցությունը հատկացվի թափանցիկ և օբյեկտիվ կերպով: Թերթը հիշեցնում է նաև, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը պատկանում է Սամվել և Կարեն Կարապետյաններին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ