«Երկիր». Սիլվա Համբարձումյանը առաջադրվելու է
Հայկական Մամուլ
Գործարար Սիլվա Համբարձումյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է Մեղրիում՝ թիվ 38 ընտրատարածքում:Այս մասին «Երկիր»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Սիլվա Համբարձումյանի մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը: Գործարարը թերթի թղթակցի հարցերին հրաժարվեց պատասխանել: Ահարոնյանը նշեց, որ այս շաբաթվա ընթացքում մամլո ասուլիս կհրավիրվի, որի ժամանակ էլ Սիլվա Համբարձումյանը կհայտարարի, թե որ կուսակցությանն է պատրաստվում անդամակցել: Դիտարկմանը, թե առավել հավանական տարբերակը, կարծես, ՀՀԿ-ն է, գործարարի մամլո քարտուղարը վստահեցրեց, որ դա միայն մամուլի ենթադրությունն է: Հարցին, թե բավականին ժամանակ է մնացել մինչև շաբաթվա վերջ, ո՞ր կուսակցության տարբերակն է ավելի հավանական, Ահարոնյանը նշեց, որ այս պահի դրությամբ ոչինչ ասել չի կարող, քանի որ իրավիճակն ամեն պահի փոխվում է և կարող է փոխվել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ