Ամեն տարի այս օրը ես սգում ու վերապրում եմ այս ողբերգությունը. Կանդելակի
Բլոգոսֆերա
Հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Այս ամսաթիվն ամրագրվում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակով: Մայրս հայ է, և այդ պատճառով ողբերգությունը վերաբերում է նաև իմ ընտանիքին: Ամեն տարի այս օրը ես ամբողջ հայ ազգի հետ սգում ու վերապրում եմ այս ողբերգությունը, որը միլիոնավոր անմեղ մարդկանց կյանքեր խլեց»:
Սա գրելուց հետո հաղորդավարուհին լատինատառ, բայց արդեն հայերենով ավելացրել է. «Եղեռնի զոհերի լուսափայլ հիշատակ»:



















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու