Չորս երկրներում ձերբակալվել են Anonymous–ի հաքերներ
Աշխարհ
Լատինական Ամերիկայի և Եվրոպայի մի քանի երկրների ոստիկանությունը ձերբակալել է Anonymous հաքերական խմբի 25 ենթադրյալ անդամների, հաղորդում է BBC Russian–ը։
Ըստ Ինտերպոլի հաղորդագրության, Արգենտինայի, Չիլիի, Կոլումբիայի և Իսպանիայի իշխանությունները ձերբակալություններ են իրականացրել և առգրավել են 250 միավոր IT սարքավորումներ և բջջային հեռախոսներ։ Ձերբակալվածների մեծ մասը 17–ից 40 տարեկան անձինք են։ Ձերբակալությունները կատարվել են Կոլումբիայի և Չիլիի ինտերնետային կայքերի վրա հաքերական հարձակումներ գործելուց։
Ըստ Ինտերպոլի, հաքերական հարձակումները եղել են Կոլուբիայի պաշտպանության նախարարության և նախագահի աշխատակազմի ինտերնետային կայքերի, Չիլիի Ազգային գրադարանի, ինչպես նաև «Endsea» էլեկտրական ընկերության ինտերնետ կայքի ուղղությամբ։
Իսպանիայի իշխանությունները հայտնել են, որ երկրում իրականացված ձերբակալությունների ժամանակ չորս հոգի ձերբակալվել են Մադրիդում և Մալագայում։ Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չորս ձերբակալվածներից մեկը եղել է Anonymous հակերական խմբի Իսպանիայի և Լատինական Ամերիկայի երկրների ղեկավարը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ