«ՀՀԿ «ծերերի» ռեստավրացիան բերելու է իշխանության ճահճացման»
Բլոգոսֆերա
Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գրեթե կասկած չկա, որ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու է Գալուստ Սահակյանը:
Ընդհանրապես, վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո՝ մի միտում է նկատվում. իշխանության առանցքային պաշտոններից դուրս են մղվում երիտասարդները կամ նկատվում է նրանց ազդեցության էական թուլացում:
Այս համատեքստում՝ չի բացառվում, որ նոր կառավարությունում չվերանշանակվեն մի քանի երիտասարդ գործիչներ:
ՀՀԿ «ծերերի» ռեստավրացիան բերելու է իշխանության ճահճացման, որովհետև այս մարդիկ, ըստ էության, նոր ասելիք չունեն՝ բացի գենսեկին քծնելուց ու շաբլոն մեկ-երկու նախադասություն ասելուց:»


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու