ԱՄՆ-ում մերժվել է «աշխարհի վերջի» մասին օրինագիծը
ԱՄՆ
ԱՄՆ Վայոմինգ նահանգի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները չեն հաստատել «աշխարհի վերջի» դեպքում անհրաժեշտ միջոցառումները սահմանող օրինագիծը։ Օրինագծին դեմ է քվեարկել 30, կողմ՝ 27 պատգամավոր, հաղորդում է «Ռոսբալտ»-ը։
«Աղետները երբեմն ի հայտ են գալիս շատ արագ։ Եթե Միացյալ Նահանգներում տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ Լիբիայում և Եգիպտոսում, օրենսդիրները ժամանակ չեն ունենա հավաքվել ու քննարկել իրավիճակը»,-ասել է օրինագծի հեղինակը։
Ներկայացված փաստաթուղթն ըստ էության պետք է սահմանի այն միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն ԱՄՆ-ի տնտեսական և սոցիալական համակարգի փլուզման պարագայում։ Այդ միջոցառումների թվում է Վայոմինգում սեփական բանակի ստեղծումն ու տեղական արժույթի տպագրությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)