Մաշտոցի պուրակի հարցում Տարոն Մարգարյանի և Տիգրան Սարգսյանի միջև տարաձայնություն չկա
Հասարակություն
Ըստ էության, վարչապետի երեկվա խոսքում և քաղաքապետի խոսքում որևէ տարբերություն, խորշոր հաշվով, չկա։ Այդ մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը՝ մեկնաբանելով Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման վերաբերյալ վարչապետի արտահայտած միտքը։
Հիշեցնենք, որ երեկ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ նախընտրական ծրագրի կազմման շրջանակներում մասնակցել է ճարտարապետների, հասարակական ակտիվ զանգվածի և մտավորականության հետ հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել են Երեւանի ճարտարապետական եւ քաղաքաշինական խնդիրները: Հանդիպմանը ընթացքում, որին մասնակցել է նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը, վարչապետը հետևյալ միտքն է արտահայտել. «Ես, ընդհանրապես, մշտական տաղավարների տեղադրմանը դեմ եմ և ամեն ինչ պետք է անեմ, որպեսզի այդ տաղավարները տեղափոխվեն: Մշտական տաղավարներ այգիներում չպետք է լինեն: Երեւանում գոյություն ունի կանաչ տարածքների խնդիր, եւ ինձ դուր չի գալիս, որ այնտեղ իրականացվում է կապիտալ շինարարություն»։
Արթուր Գևորգյանը, վկայակոչելով այս խոսքերը, նշեց, որ Տիգրան Սարգսյանը դեմ է մշտակա՛ն կրպակների տեղադրմանը։
«Մշտական շինությունների դեպքում, մինչ վարչապետի հայտարարելը, եղել է անձամբ քաղաքապետի նույն կարծիքը. մշտական շինություններին կանաչ տարածքներում քաղաքապետը դեմ է», – ասաց նա։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը