Լաթաքիայի հյուսիսում թեժ մարտեր են ընթանում սիրիական բանակի և զինյալների միջև
Մերձավոր Արևելք
Զինյալներն ապրիլի 25-ին 5 հրթիռ են արձակել Լաթաքիայի Բասիտ շրջանի ուղղությամբ: Բոլոր հրթռիներն ընկել են ծովում: Քեսաբի շրջանի 45 բարձունքի, Չալմայի, Սամրայի և Նաբա ալ Մար շրջաններում շարունակվում են թեժ մարտերը սիրիական բանակի և զինյալների միջև: Զինյալները հրասանդներ են նետել բարձունքի ուղղությամբ, որոնց հետևանքով սիրիական բանակի զինվորներ են վիրավորվել: Մյուս կողմից' տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել Չալմայի շրջանում տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով:
«Ալ Ջազիրայի» տեղեկացմամբ` սիրիական օդուժը վառվող նյութերով ռմբակոծում է Լաթաքիայի Ջաբալ Աքրադ շրջանի Ղաթիմիա գյուղը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ