«Գրավի՛ր Ուոլ սթրիթը» կրկին սկսել է «գրավել» Նյու Յորքի փողոցները
ԱՄՆ
Նյու Յորքում երեքշաբթի «Գրավի՛ր Ուոլ Սթրիթը» շարժման անդամները ձմռան վերջին այս տարվա առաջին փողոցային բողոքի ցույցն են անցկացրել, հաղորդում է «Ռիա նովոստին»։
Շարժման ակտիվիստները հավաքվել են Union Square հրապարակում, որտեղ աշնանը ցուցարաների վրանային ճամբարը ոստիկանները քանդեցին և նրանց վտարեցին այդ տարածքից։ Բողոքի ցույցին մասնակցել են մի քանի հարյուր մարդ, որոնց մեծ մասը եղել են ուսանողներ։ Ակցիան ավարտվել է խաղաղ բացօթյա համերգով։
Հիշեցնենք, որ «Գրավի՛ր Ուոլ սթրիթի» բողոքի առաջին ցույցը Նյու Յորքում տեղի է ունեցել 2011–ի սեպտեմբերի 17-ին։ Շարժման ալիքը տարածվեց ԱՄՆ մի շարք խոշոր քաղաքներում, ինչպես նաև Եվրոպական մի շարք երկրներում։
Ցուցարարները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը, բողոքում են երկրում աճող գործազրկության և խոշոր ֆինանսատնտեսական կորպորոցիաների կողմից վարվող տնտեսական քաղաքականության դեմ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)