Կահիրեում ձերբակալվել է «Ալ Կաիդա»-ի ժամանակավոր ղեկավարը
Աշխարհ
«Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման ժամանակավոր ղեկավար Սեյֆ ալ-Ադելը ձերբակալվել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի օդանավակայանում, հաղորդում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով տեղի իրավապահ մարմինները։
Հիշեցնենք, որ Եգիպտոսի հատուկ ծառայությունների նախկին սպա Սեյֆ ալ-Ադելը ահաբեկչական խմբավորման ժամանակավոր ղեկավար է դարձել 2011-ի մարտին։ Մինչ այդ նա էական դերակատարություն է ունեցել խմբավորման գործունեության մեջ և համարվել է Բեն Լադենից և Այման ազ-Զավահիրիից հետո երրորդ դեմքը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ