Ասադը կարող է ռազմական հանցագործ համարվել. Հիլարի Քլինթոն
Մերձավոր Արևելք
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարող է դիտվել իբրև ռազմական հանցագործ։ Սենատում լսումների ժամանակ Կլինտոնն ընդգծել է, որ «ռազմական հանցագործ և մարդկության դեմ գործած հանցանքներ հասկացությունների ձևակերպումից ելնելով՝ կարելի է ապացուցել, որ Ասադը կարող է հայտնվել այս շարքում»։
Այնուամենայնիվ, Քլինթոնը միջազգային հանրությանն ուղղված՝ այդ ձևակերպումը Ասադի նկատմամբ տարածելու կոչով հանդես չի եկել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ սենատորներ Լինդսի Գրեմը, Ջոն Մակքեյնը և Ջոզեֆ Լիբերմանը հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով սիրիական ընդդիմությանը զինվելու հնարավորություն ընձեռել, ինչպես նաև ֆինանսավորել ու համակողմանիորեն օգնել ընդդիմադիրներին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)