Իսրայելի վարչապետն ու ԱՄՆ նախագահը հանդես կգան Իրանի հարցով համատեղ հայտարարությամբ
Մերձավոր Արևելք
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ այցելության ժամանակ մտադիր է նախագահ Բարաք Օբամայից պահանջել կոշտացնել Իրանի հասցեին հնչող հռետորաբանությունը։ Նեթանյահուն ծրագրում է հասնել այն բանին, որ ԱՄՆ-ը հստակ ցույց տա Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու իր պատրաստակամությունը, եթե վերջինս «անցնի որոշակի սահմանագիծը»։
Սպասվում է, որ Նեթանյահուն ու Օբաման հանդես կգան Իրանի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ, հաղորդում է Lenta.ru-ն։
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ն և արևմտյան մի շարք պետություններ Իրանին մեղադրում են միջուկային զենք ստեղծելուն ուղղված ծրագրեր իրականացնելու մեջ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)