«Տիկին Հակոբյան, ազգի անունից հանդես գալուց առաջ, լավ կշռադատեք»
Բլոգոսֆերա
Վազգեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերով ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը իրեն իրավունք է վերապահում հանդես գալ ամբողջ ազգի անունից,և հայտարարում, որ ամբողջ ազգի անունից խնդրում ենք սփյուռքին վերադառնալ իրենց հայրենիք: Շատ կներեք Տիկին Հակոբյան մեկը անձամբ ես ոչ մեկի չեմ խնդրում, որ վերադառնա իր սեփական հայրենիք, եթե իհարկե նրանց համար սա հայրենիք է, ով ցանկանում է բարով վերադառնա մենք եղբայրական սիրով կընդունենք նրանց, իսկ ով չէ Աստված մեր եղբայրների հետ: Բայց մի համարձակվեք խնդրել ամբողջ ազգի անունից դուք դրա իրավունքը չունեք: Ձեր անունից ինչ կուզեք խնդրեք, բայց Ազգի անունից հանդես գալուց առաջ լավ կշռադատեք Ձեր մտքերը մինչև հանրությանը հրամցնելը»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու