Այսօր իտալացի կոմպոզիտոր Ջոակինո Ռոսինիի 220-ամյակն է
Հասարակություն
Իտալացի կոմպոզիտոր Ջոակինո Ռոսինին ծնվել է 1792–ին՝ իտալական Պեզարո փոքրիկ քաղաքում։ Նա մեծացել է երաժշտական միջավայրում. հայրը գալարափող էր, մայրը՝ երգչուհի։
Ռոսինիի գրած առաջին օպերան «Ամուսնական օրինագիծ»-ն է։ 1813–ին արդեն Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում բեմադրվեց «Տանկրեդը», ապա՝ «Իտալուհին Ալժիրում» օպերան։ Ռոսինիին մեծ ճանաչում բերեց Հռոմի «Արգենտինա» թատրոնում 1816-ին բեմադրված «Սեվիլյան սափրիչը»։ Հռոմի հասարակությունը սկզբում անվստահությամբ դիմավորեց Ռոսինիի՝ Ջովանի Պաիզիելոյից հետո նույն սյուժեով օպերա բեմադրելու քայլը։ Արդեն երկրորդ բեմադրության ժամանակ օպերան մեծ հաջողություն ունեցավ։ Հռոմեացիներն այդ առիթով նույնիսկ ջահերով երթ կազմակերպեցին։
Նույն տարում կոմպոզիտորը Նեապոլում բեմադրեց «Օթելլո», ապա՝ «Մոխրոտ» օպերան՝ Հռոմում, և «Գող կաչաղակը»՝ Միլանում։ 1815-23-ին Ռոսինին թատերական ձեռնարկատեր Բարբայայի հետ կնքեց պայմանագիր, ըստ որի տարեկան12 հազար լիրա վարձատրության դիմաց պարտավորվեց ամեն տարի երկու նոր օպերա գրել։ 1821-ին կոմպոզիտորն ամուսնացավ երգչուհի Իզաբելա Կոլբրանի հետ։ Երեք տարի անց Ռոսինին Փարիզում ստացավ իտալական թատրոնի տնօրենի պաշտոնը։ Մահացել է 1868 թվականի նոյեմբերի 13-ին՝ 76 տարեկան հասակում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը