Bridgewater–ի ղեկավարը ներդրումային հիմնադրամի ամենահաջողակ մենեջերների ցանկում Սորոսից առաջ է անցել
Աշխարհ
Bridgewater ամերիկյան ներդրումային հիմնադրամի ղեկավար Ռեյ Դալիոն ներդումային հիմնադրամների ամենահաջողակ մենեջերների ցանկում առաջ է անցել Qunatum Endowmen հիմնադրամի ղեկավար, աշխարհում ամենահայտնի ներդրող և միլիարդատեր Ջորջ Սորոսից, հաղորդում է Financial Times–ը։
Դալիոյի հաջողությունը պայմանավորված է 2011–ին նրա ղեկավարած հիմնադրամի ներդրումների ծավալով, որի եկամուտը կազմել է 13.8 միլիարդ դոլար։ Նրա ներդրումային հիմնադրամը, որը ներդրումային ծավալներով աշխարհում համարվում է ամենամեծը և որի ներդրումների չափը հասնում է 72 միլիարդ դոլարի, նախորդ տարվա ցուցանիշների համեմատ գերազանցել է սեփական ցուցանիշները։
Այդ ցանկում երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Paulson & Co ներդրումային հիմնադրամի ղեկավար Ջոն Պոուլսը, որի ներդրումային ծավալները հասնում է 22.6 միլիարդ դոլար։
Հիշեցնենք, որ 2011-ի ամռանը Սորոսը հայտարարել էր, որ ԱՄՆ–ի ֆինանսական իրավիճակի փոփոխության պատճառով ներդրողներին է վերադարձնում 1 միլիարդ դոլար և իր հիմնադրամի հաշվին մնում է միայն իր հարազատների հաշիվները, որը կազմում է 30 միլիարդ։
Ընդհանուր առմամբ, ներդումային հիմնադրամների կորուստը 2011–ին կազմել է 123 միլիարդ դոլար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ