Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը ԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտների Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի 

Էրդողանի ուղերձի վերաբերյալ Ստամբուլի հայկական հիվանդանոցի հիմնադրամի ղեկավարի հայտարարությունը զայրացրել է համայնքի անդամներին

Թուրքիա

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի' ապրիլի 23-ին տարածած հաղորդագրության վերաբերյալ Թուրքիայի հայկական համայնքի մի շարք ներկայացուցիչներ արձագանքել են ոչ ադեկվատ կերպով, ինչը տեղադրվել ու տարածվել է թուրքական լրատվամիջոցներում: Թուրքական «Յենի շաֆաք» պարբերականը հրապարակել է մի հոդված, որտեղ տեղ է գտել Էրդողանի ուղերձի վերաբերյալ Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի գործադիր խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի մեկնաբանությունը: Ակնհայտ է, որ թուրքական պարբերականը նպատակ է հետապնդել քարոզչություն իրականացնել ու հրապարակել էրդողանամետ բովանդակություն, քանի որ հոդվածում Շիրինօղլուն ներկայացվում է որպես «հայկական համայնքի նախագահ»:

Պարբերականին տված մեկնաբանության մեջ Շիրինօղլուն իր գոհունակությունն է հայտնում Էրդողանի' «նախադեպը չունեցած հայտարարության» կապակցությամբ: Նա նշում է, որ ավելի վաղ Էրդողանն իրենց էր վերադարձրել հայկական գույքը և որ նման քայլերից հետո նա կարող է «առաջիկայում հավակնել Նոբելյան մրցանակի»: Շիրինօղլուն շարունակել է իր տարօրինակ հայտարարությունների շարքը' հավելելով, որ իրականում պետք է երկու կողմերն էլ ներողություն խնդրեն, «քանի որ տեղի ունեցած իրադարձությունները փոխադարձ բնույթ են կրել»:

Շիրինօղլուի նման հայտարարությունն արդեն իսկ հասցրել է արժանանանալ իր հայրենակիցների և հայկական համայնքի ներկայացուցիչների խիստ բացասական արձագանքին, ովքեր նման մոտեցումն ուղղակի անընդունելի են համարում: Հետաքրքիր է, որ նմանօրինակ մոտեցմամբ ու դիրքորոշմամբ Շիրինօղլուն հանդես է գալիս ոչ առաջին անգամ: Դեռևս 2010 թվականին Էրդողանի հետ ունեցած հանդիպման ժամանակ էլ վարչապետի մամուլի բաժինը նրան ներկայացրել էր իբրև Ստամբուլի հայկական համայնքի ղեկավար, ի հակազդեցություն որի հայկական համայնքի ներկայացուցիչները հատուկ հոդված էին հրապարակել ու ստորագրահավաք սկսել: Հոդվածի հեղինակները հիշեցրել էին, որ Շիրինօղլուն պարզապես ղեկավարում է Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամը և համայնքի ղեկավարը չէ: «Հիմնադրամի ղեկավարի լիազորություննների մեջ չի մտնում ներկայացնել համայնքն ու մեր անունից խոսել քաղաքական թեմաներով: Այդ պատճառով Շիրինօղլուի հայտարարությունները կապ ունեն միայն նրա անձի հետ, այլ ոչ թե հայկական համայնքի»,- նշվում էր հոդվածում: Հեղինակներն ընդգծել էին, որ անգամ եթե հայկական համայնքին պատկանող մի քանի սեփականություն վերադարձվել էլ է իր օրինական տերերին, այդուհանդերձ, դրանց մեծ մասը շարունակում է մնալ թուրքական պետության վերահսկողության տակ: Նրանք հիշեցրել էին, որ հայկական գույքը վերադարձնելու համար տրված 1410 դիմումից բավարարվել են միայն 96-ը: Հեղինակները նաև ամբողջությամբ սուտ էին անվանել Շիրինօղլուի այն պնդումը, թե հայերը Թուրքիայում բնակվում են ապահովության մեջ: «Այս երկրում հայերը ենթարկվում են խտրականության, բռնության, միջազգային հարաբերություններում օգտագործվում են որպես առուծախի առարկա, իսկ թուրքական հասարակության մի մեծ շրջանում շարունակվում են հակահայկական տրամադրությունները»,- ընդգծել էին նրանք' ասելով, որ իրենք ապրում են Շիրինօղլուի ներկայացրածից տարբերվող Թուրքիայում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ
Ամենադիտված