«Եթե ՕԵԿ-ը չմիանար կոալիցիային, ապա` Մարտի 1-ին այդ 10 զոհերը չէին լինի»
Բլոգոսֆերա
Կարեն Քոչարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Երեկ Արթուր Բաղդասարյանը կրկնեց այն «ատմազկան», ինչն արդեն մի քանի տարի է դառձել է ՕԵԿ-ի միակ «կոզրը»' «Եթե մենք չմտնեինք կոալիցիա, ապա մարտի 1-ի զոհերի թիվը 10-ապատիկ կամ 100-ապատիկ ավել կլիներ»։ Սկսեմ նրանից, որ եթե-ի պահով հայերը «մորքուրի ու քեռու» մասին մի լավ ասացվածք ունեն։ Մի խոսքով «փորձառու քաղաքական գործիչ» Արթուր Բաղդասարյանին ես չէ, որ պետք է բացատրեմ, որ ԵԹԵն քաղաքական կատեգորիա չէ:
Բայց քանի որ 20 տարի քաղաքական դաշտում գտնվող Արթուր Բաղդասարյանը խոսում է եթեներով, ապա ես կպատասխանեմ իր իսկ ոճով(ափսոս որ սա երեկ Սաթիկը չարեց իր եթերի ժամանակ)` ԵԹԵ 2008թ ՓԵՏՐՎԱՐԻ 29-ին ՕԵԿ-ը ՉՄԻԱՆԱՐ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ, ԱՊԱ ՀԱՋՈՐԴ ՕՐԸ` ՄԱՐՏԻ 1-ին ԱՅԴ 10 ԶՈՀԵՐԸ ՉԷԻՆ ԼԻՆԻ։ Ոչ ոք չի մոռացել, որ ՕԵԿ-ը համաձայնագիրը ստորագրել է այն ժամանակ, երբ զոհեր դեռ չկային»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու