Հալեպում վերականգնվել է էլեկտրականությունը
Մերձավոր Արևելք
Հալեպում ապրիլի 28-ից մի քանի ժամով վերականգնվել է էլեկտրականությունը: Այս մասին տեղեկանում են «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Հալեպի մեր աղբյուրը տեղեկացրեց, որ Հալեպն այժմ նույնպես էլեկտրականություն ունի: Քաղաքը տասն օրից ավելի հոսանքազրկված էր և խավարի մեջ էր: Էլեկտրականության թեկուզ մի քանի ժամվա միացումը հալեպցիներին ուրախություն է պատճառում:
Հալեպում պատերազմական իրավիճակի՝ պայթյունների, հրասանդների և հրթիռակոծության կողքին ամենահրատապ հարցրերից է էլեկտրականության հարցը:
Մյուս կողմից' շարունակվում են բախումները Հալեպի տարբեր թաղամասերում: Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ` բանակը կանխել է զինյալների ներթափանցումը Սալահ ադ Դին և Ազիմիա թաղամասեր: Բախումներ են ընթանում Հալեպի կենտրոնական բանտի մերձակայքում, Շեյխ Սայիդ, Ռաշիդին, Օմարիա, Քալլասա թաղամասերում և Հին Հալեպի շրջաններում:
ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 90-ը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան