Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ հերթական թուրք մտավորականն է ձերբակալվել
Թուրքիա
Խոսքի ազատությունը Թուրքիայում շարունակվում է խստորեն գրաքննվել, իսկ համարձակները թուրքական արդարադատության կողմից պատժի են արժանանում: Այս անգամ հայտնի թուրք գրող Օնդեր Այթաչը թուրքական դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Twitter-ի իր միկրոբլոգում վիրավորելու հիմնավորմամբ: Այս մասին տեղեկացնում է հայկական «Ակոս» պարբերականը: Դատարանի կայացրած որոշմամբ' Այթաչը դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման:
Ավելի վաղ թուրք գրողի նկատմամբ նմանօրինակ մեկ այլ մեղադրանք էր ներկայացվել: Քանի որ պատիժը հնարավոր չէր եղել փոխակերպել տուգանքի, դատարանը վերջնական որոշումը կայացնելու գործընթացը հետաձգել էր մեկ տարով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)