«Հազվադեպը»` նահանջ տարում
Հասարակություն
Չորս տարին մեկ՝ փետրվարի 29-ին, հազվադեպ հանդիպող հիվանդությունների հետազոտմամբ զբաղվող «EURORDIS» Եվրոպական կազմակեպության նախաձեռնությամբ նշվում է հազվադեպ հանդիպող հիվանդությունների միջազգային օրը: Հիշյալ կազմակեպությունը հիվանդների, նրանց հարազատների և Եվրոպական տարբեր երկրների ներկայացուցիչների հասարակական կազմակերպությունների միություն է, որը ձգտում են բարձրացնել այդ հիվանդների կյանքի որակը:
Օրվա խորհուրդն է հանրության ուշադրությունը հրավիրել հազվադեպ հիվանդություններով տառապող հիվանդների խնդիրներին, բարձրացնել այդ հիվանդությունների, ինչպես նաև մարդկանց կյանքի որակի վրա դրանց ազդեցության վերաբերյալ իրազեկությունը:
Նշենք, որ ըստ ռուսական սահմանման հազվադեպ են այն հիվանդությունները, որոնք հանդիպում են ոչ ավելի, քան 10 հոգու մոտ 100000 բնակչությունից, ըստ եվրոպական սահմանման՝ 20000-ից 1-ի մոտ: Այդ հիվանդությունների մեծ մասն ունեն գենետիկական ծագում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը