Կառավարական զորքերը սկսել են Սիրիայի Հոմս քաղաքը գրավելու օպերացիան
Մերձավոր Արևելք
Սիրիայի կառավարական զորքերը չորեքշաբթի սկսել են Սիրիայի երրորդ ամենամեծ քաղաքի գրավման գործողությունները, որն արդեն մեկ ամիս է ինչ գտնվում է ընդդիմության վերահսկողության տակ, հաղորդում է BBC Russian–ը։ Սիրիայի, անվտանգության ուժերը պնդում են, որ ընդդիմության հսկողության տակ գտնվող Հոմս քաղաքի Բաբ Ամր թաղամասը համարվում է ընդդիմադիր ապստամբների կենտրոնը։
Կառավարական զորքերի և ընդդիմության միջև այդ քաղաքում մեկ ամիս շարունակվող ռազմական գործողությունների պատճառով զոհվել են հարյուրավոր մարդիկ։
Ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների անվտանգության ուժերի կողմից ավելի քան 7,5 հազար մարդ է սպանվել Սիրիայում 2011–ի մարտից սկսված հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ։ Ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)