Փիթն ու Ջոլին «զվարճանքների այգի» կկառուցեն իրենց երեխաների համար
Աշխարհ
Հոլիվուդյան աշխարհահռչակ զույգերից մեկը՝ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին որոշել են իրենց երեխաների համար կառուցել «զվարճանքների այգի», որպեսզի նրանք չտխրեն իրենց բացակայության ընթացքում։ Կինոդերասանների նկարահանումների պատճառով նրանց երեխաները ստիպված են լինում իրենց ժամանակի մեծ մասն անցկացնել դայակների հետ։
Այն կառուցվելու է Ֆրանսիայում՝ զույգին պատկանող հողակտորի վրա, իսկ դրա միտքն ամուսինների մոտ հղացել է անցած տարվա սեպտեմբերին՝ «Լեգոլենդ» կատարած ընտանեկան ճամփորդության ընթացքում։ Ջոլին ու Փիթը հույս ունեն, որ «զվարճանքների այգում» իրենց երեխաները լավ ժամանակ կանցկացնեն և այլևս երկար ժամանակ չեն անցկացնի համակարգչի դիմաց։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ