Հոլիվուդն ավելի դաժան է դարձել. Ջուլիա Ռոբերթս
Աշխարհ
Vanity Fair ամսագրին տված հարցազրույցում աշխարհահռչակ հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը հետաքրքիր մտքեր է արտահայտել։ Հայտնի է, որ վերջին շրջանում կինոդերասանուհին հազվադեպ է հայտնվում էկրաններին, քանի որ նա գերադասում է ընտանիքն աշխատանքից։ Սակայն դա չի ազդել նրա վարկանիշի վրա, և Ջուլիան շարունակում է համարվել «Ամերիկայի սիրելին»։
«Կինոբիզնեսը շատ է փոխվել։ Այժմ դու «նորեկ» լինելու իրավունք չունես։ Դու արագորեն վեր ես բարձրանում, իսկ հետո հայտնվում վերականգնողական կենտրոնում։ Դա սարսափելի է։ Այժմ ոչ ոք չունի հարմարվելու, սխալ գործելու ժամանակ, ինչն այդքան անհրաժեշտ է մեզ բոլորիս։ Հոլիվուդն ավելի դաժան է դարձել»,– նշել է դերասանուհին։
Ջուլիայի խոսքերով՝ նա վախենում է, որ իր համբավն ու հայտնի լինելու հանգամանքը կարող է հետագայում բացասական ազդեցություն ունենալ իր երեխաների համար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ