Կուսակցություն փոխելը նորաձև չէ, դա հին հայկական ավանդական զբաղմունք է. Արմեն Աշոտյան
Հասարակություն
Facebook սոցիալական ցանցում Հանրապետական կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը գրություն է թողել, որին բուռն արձագանքել են մի շարք օգտատերեր: Ձեզ ենք ներկայացնում սոցցանցում ծավալված քննարկման մի հատված:
Արմեն Աշոտյան
Օսկանյան, Արսենյան, Ղազարյան ...
Մարդ հավեսի է ընկնում, տո:
Չվերցնեմ ես էլ փորձեմ )))
Մեկնաբանություններ
Аарон Айрапетян Ղազարյան , Մովսիսյան, Օզբիլիս )))
Kima Hovhannisyan Փորձե՛ք, պրն Աշոտյան, փորձը փորձանք չի բերում )))
Արմեն Աշոտյան ) Լավն էր, բայց խնդրում եմ Ազգայինը կուսակցականի հետ չշփոթել )
Արմեն Աշոտյան Որ լայք եք անում, դա իմ' ԲՀԿ գնալու հասարակական համաձայնության նշա՞ն է )
Karine Aslanyan ;)))))))
Kima Hovhannisyan Ո՛չ, ուղղակի արձագանք է...
Narek Veranyan Դե, ախր, իրոք, անունները հավեսի գցող են է... :))))))))))))))))))
Haykuhi Gevorgyan Հակառակը, թեև դրա կարիքը չկա երևի...
Levon LevAmira Amiryan Եթե հակառակը կարդանք ազգանունները, միայն առաջին վանկերով, մոտավորապես կստացվի Ղազ Ար Օս. մի խոսքով, Ղազարոս, Աշոտյանին տեղ չի մնում...
Vahan Zakaryan Հիմա ի՞նչ, Պետրոսը էլ եթերում չի լինելո՞ւ :)
Kima Hovhannisyan Պրն Աշոտյանն անկոչ հյուր չի, որ տեղ մնա՝ նոր գա...
Gegham Petrosyan Չեն ընդունի ձեզ այդտեղ
Kima Hovhannisyan Չեն էլ երազի: Թե՞ դուք ԲՀԿ-ից եք
Արմեն Աշոտյան Ինչո՞ւ, իրենց սափրագլուխներն ունեն, դրա համա՞ր )))
Kima Hovhannisyan Դիպուկ է ասված
Ara Harutyunyan Կատակը լավն էր, բայց չհամոզեց, ԲՀԿ գնալու ցանկություն չառաջացավ
Gegham Petrosyan Կարծում եմ՝ ենթատեքստը հասկանալի էր
Kima Hovhannisyan Անխոս, թե չէ կուսակցություն փոխելը հիմա դարձել է նորաձև
Արմեն Աշոտյան Օսկանյանը մտնելուց ասաց, որ ԲՀԿ գաղափարախոսությունը ճկուն է՝ դրա համար է մտնում, Արսենյանն ասաց, որ լիբերալ է՝ դրա համար է մտնում, ես էլ կասեմ ցեղկրոն է )))
Kima Hovhannisyan :))
Hasmik Harutyunyan Պարո՛ն Աշոտյան, զգույշ եղեք ձեր ստատուսների հարցում, չի բացառվում, որ վաղը որոշ կայքեր ձեր այս ստատուսի բովանդակությունից ելնելով վերլուծական քաղաքական հոդված գրեն, որ ՀՀԿ նախարարն անցել է ԲՀԿ շարքերը:)))))
Արմեն Աշոտյան Կիմա ջան, կուսակցություն փոխելը նորաձև չէ, դա հին հայկական ավանդական զբաղմունք է, հատկապես ընտրություններից առաջ և ... հետո )))
Vahan Zakaryan Սափրագլուխներ միշտ էլ ունեցել են, հիմա 1-2 տառաճանաչ մարդ է ավելացել: Մնում եմ այն համոզման, որ որոշակի քաղաքական դեմք ձեռք բերող ուժի հետ ավելի հետաքրքիր կլինի մրցակցելը
Kima Hovhannisyan Դե այո ու հատկապես հիմա, որ ընտրությունների նախաշեմին ենք
Ara Harutyunyan Չեմ կարծում, որ քաղաքական դեմք է ձեռք բերել: Անձի կուսակցություն է ու ոնց բացվել է, մի օր այդպես էլ փակվելու է
Kima Hovhannisyan Ամեն ինչի սկիզբն էլ մի օր ավարտ է ունենալու
Արմեն Աշոտյան Չեղավ, Արա ջան, բա որ ՕԵԿ-ը չանցնի, ԲՀԿ-ն փակվի, մենք ո՞ւմ հետ ենք նոր կոալիցիա կազմելու )
Kima Hovhannisyan Իսկ ի՞նչ կասեք ՀՅԴ-ի մասին
Gegham Petrosyan Ամեն անգամ փուչիկի մեջ երբ գազ ես ավելացնում, ուռում է .. Մի պահ դառնում է գեղեցիկ .. Բայց որ մի քիչ էլ ես գազ ավելացնում, այն...
Արմեն Աշոտյան Հին ընկերները չեն դավաճանում )
Ara Harutyunyan Կարծում եմ՝ կոալիցիայի խնդիր չի լինի, կմնանք մենք, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն
Kima Hovhannisyan Անկեղծ ասած, ես էլ եմ այդ կարծիքին )
Kima Hovhannisyan Օ, վատ չի լինի, մրցակցությունն ավելի թեժ կլինի
Movses Musaelian Իրենք ուղղակի չեն հասկանում, որ ՀՀԿ-ը կարգին կուսակցություն է
Kima Hovhannisyan Դե, այո, որ կարգին չլիներ, մեր երկիրը երկիր չէր լինի
Gegham Petrosyan Ես կարծում եմ՝ հասկանում են ... Ուղղակի փորձում են իրենց դնել չհասկացողի կարգավիճակում
Kima Hovhannisyan Ինձ էլ թվում է՝ որպես առաջ գնալու միջոց են ընտրել
Արմեն Աշոտյան Թեմայից շեղվում ենք, աչքիս )
Գրառման շուրջ քննարկումը շարունակվում է


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը